Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Բոլիվիացի պատգամավորները Արցախի Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն են կատարելու

Բոլիվիացի պատգամավորները Արցախի Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն են կատարելու
19.02.2017 | 18:30

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենսին, Մարիո Միտային և աշխատակազմի ներկայացուցիչ Սանդրա Կիրոսին:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջին անգամ է Ազգային ժողովում հյուրընկալում Բոլիվիայից ժամանած պատվիրակության և երախտագիտություն է հայտնել, որ Արցախի համար շատ կարևոր քաղաքական իրադարձության օրը նրանք երկար տարածություն են հաղթահարել, որ աշխարհին ներկայացնեն հանրաքվեի ողջ ընթացքը:
Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի պատգամավոր Ալիսիա Կանկի Կոնդորին, ներկայացնելով Բոլիվիայի և Լեռնային Ղարաբաղի պատմության նմանությունները, կարևորել է Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքներին հետևելու բարձր կամքն ու պատրաստակամությունը, ինչի վառ ապացույցն է նոր Սահմանադրությունը:
«Մենք նույնպես պայքարում ենք ժողովրդավարական արժեքների համար, ուստի ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և մաս կազմել այս կարևոր պատմական իրադարձությանը»,- նշել է Ալիսիա Կանկին:


Բոլիվիայի խորհրդարանական Մարիո Միտան պատգամավորների պալատի նախագահի և բոլիվիացիների անունից ողջունելով ԱԺ նախագահին՝ վստահություն է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումներն Արցախում հաջողությամբ կպսակվեն՝ հավելելով, որ իրենց համար մեծ հետաքրքություն է ներկայացնում Արցախի փորձը: Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ